Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

18.09.2022 - 12:19 դիտում

Կիրակի օրը 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յուջին շրջանում, կիզակետը մոտ 10 կմ խորության վրա է։

Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի Միյակոջիմա, Իշիգակի և Յոնագունի կղզիներում ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Ալիքների բարձրությունը կարող է հասնել մոտ 1 մ, Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ տեղեկատվություն հավաքելու համար։

Այս պահին զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ