Ադրբեջանի կազմալուծված զորամիավորումները կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա

Աննա Կոստանյան 7.10.2020 - 12:18
7.10.2020 - 12:18 դիտում

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա:

«Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Վահրամ Պողոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ