Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Դիանա Երեմյանի մայրը, որը նաև Աբովյանի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի լիազորն է, ընտրատեղամաս է գնացել մարդկանց անուններից կազմված ցուցակով:
Ցուցակը ֆիքսել են ընտրատեղամասում գտնվող վստահված անձինք, ըստ նրանց՝ կինն ուղղորդել է ընտրողներին:
Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, ինչպես նաև իրավապահ մարմիններին ներկայացվել հաղորդում: