Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը (Տեսանյութ)

Հրաչ Սահակյան 2.10.2020 - 00:18
2.10.2020 - 00:18 դիտում

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դա արել եմ հատուկ ընթացակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում», – գրել է ԱՀ նախագահը:

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին

Հարգելի՛ հայրենակիցներՊաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:Կեցցե՛ հայոց բանակը:Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում:

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Donnerstag, 1. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ