86-ամյա տղամարդուն կապել էին, հափշտակել 16․700 դոլար, 650 հազար դրամ․ ՆԳՆ

27.06.2025 - 16:30 դիտում
Հունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցնել, կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, ոտքերը, բերանը և վերարկուի գրպանից հափշտակելով 16․700 դոլար, 650 հազար դրամ և անձնագիրը՝ դիմել են փախուստի։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի բնակիչ՝ 41 և 44 տարեկան երկու տղամարդ, իսկ նշված հասցե նրանց տեղափոխել է «Նիսանի» 40-ամյա վարորդը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին՝ «Նիսանի» վարորդը, իսկ հունիսի 25-ին՝ 41-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
«Նիսանը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 43-ամյա տղամարդուն և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ