81-ամյա կինը մահացել էր որդու պատճառած վնասվածքներից․ ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 27.11.2020 - 17:54
27.11.2020 - 17:54 դիտում

Նոյեմբերի 13-ին շտապօգնության խումբ էր ահազանգով մեկնել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 2-րդ շենք։ Տարեց կնոջն օգնության շտապած բուժխումբն արձանագրել էր, որ 81-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բնակարան մեկնեցին նաև օպերատիվ-քննչական խմբեր ու դատաբժիշկ։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա կապտուկներ հայտնաբերվեցին։ Ըստ դատաբժշկի՝ կինը մահացել էր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզները ձեռնարկեցին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ 10-օրյա հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տարեց կնոջը մարմնական վնասվածքը պատճառել էր որդին։ Նոյեմբերի 23-ին 43-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ