757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը. Գնել Սանոսյան

Աստղիկ Խաչատրյան 18.08.2022 - 11:51
18.08.2022 - 11:51 դիտում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների համար մարզպետարաններին գումար հատկացնելու նախագիծը:

Նախագծով 757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

«15 ծրագրերից 2-ն արդեն 2022 թվականի ծրագրեր են: Տեխնիկայի ձեռքբերում արդեն հասցրել են իրականացնել:

Մինչ այս պահը մենք 273 ծրագրի համար վճարել ենք, հիմա կդառնա 288 ծրագիր, և գումարը կկազմի 8 միլիարդ 65 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ