2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46 %-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հղում անելով Գլխավոր դատախազությանը։
«Մասնավորապես՝
2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ:
2019 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 10 միլիարդ 327 միլիոն դրամ:
2020 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 12 միլիարդ 256 միլիոն 617 հազար դրամ:
2021 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 15 միլիարդ 467 միլիոն 959 հազար դրամի վնաս:
2022 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 35 միլիարդ 522 միլիոն դրամ:
2023 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 44 միլիարդ 298 միլիոն դրամի (113 միլիոն 230 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց:
2024 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամի (134 միլիոն 543 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց:
Շարունակելի…»,- գրել է նա։