7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմություն» գրքի առնչությամբ հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության. փաստաբան

Աստղիկ Խաչատրյան 27.02.2024 - 08:06
27.02.2024 - 08:06 դիտում

7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի առնչությամբ հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:

Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,-գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ