60-ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով հարվածել է 19-ամյա երիտասարդին

Աստղիկ Խաչատրյան 28.03.2023 - 16:34
28.03.2023 - 16:34 դիտում

Մարտի 27-ին՝ ժամը 18:57-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
60-ամյա կինը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ