6-8 աստիճանով ցրտելու է

Աննա Կոստանյան 21.01.2022 - 13:59
21.01.2022 - 13:59 դիտում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ