6 զոհ, հեղեղված «Դիսնեյլենդ», առանց էլեկտրականության մնացած 3 մլն ամերիկացի. «Միլթոն» փոթորիկը շարունակում է մոլեգնել

Աստղիկ Խաչատրյան 10.10.2024 - 20:04
10.10.2024 - 20:04 դիտում

Ֆլորիդային «Միլթոն» փոթորիկը շարունակում է մոլեգնել և զոհերի ու ավերածությունների պատճառ դառնալ:

Ավելի քան երեք միլիոն ամերիկացի մնացել է առանց էլեկտրականության։
Պաշտոնապես հաստատվել է 6 մարդու մահ:

Տներից տարհանված մարդիկ տնային կենդանիների հետ ապաստանել են մարզադահլիճներում:

Օդանավակայանները, զվարճանքի կենտրոնները և թեմատիկ այգիները, ներառյալ Walt Disney World-ը դադարեցրել են աշխատանքը՝ ջրածածկ լինելու պատճառով: Համացանցում հրապարակվում են հեղեղված այգու կադրերը:

Տեսանյութը՝ մեր Տելեգրամյան ալիքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ