6 անչափահասները` առանց ծնողական խնամքի. շրջափակում օր 30

Հրաչ Սահակյան 10.01.2023 - 19:42
10.01.2023 - 19:42 դիտում

Դպրոցում Ալվարդ Մարգարյանի այսօրվա առաջադրանքն է` կազմել գրույթ «Հայաստանն իմ պատկերացմամբ» վերնագրով։  Փոքրիկը վայր է դնում գրիչը, բարդ է պատկերացնել, ուր մնաց գրել, քանի որ ընտանիքի մայրը արդեն 30 օր է, ինչ շրջափակված Արցախում է, իսկ զավակներից ավագը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում. պատմում է Ալվարդը։ Զրուցեցինք նաեւ իր ավագ քույրերից Սյուզաննայի հետ, որը եւս դպրոցում էր։ Ծնողները ծնունդով Շիրակի մարզից են, բայց ամուսնանալուց հետո տեղափոխվել են Արցախ ու բնակություն հաստատել այնտեղ.  չնայած այստեղ՝ Մայիսյան գյուղում, հարմարվել էին ու թե համագյուղացիների, ուսուցիչների ու համադասարանցիների հետ հասցրել են մտերմանալ, բայց կարոտում են իրենց հին տունն ու գյուղը Արցախում։ Ընտանիքը Քաշաթաղից Մայիսյան համայնք է տեղափոխվել պատերազմից հետո։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ