55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն

Աննա Կոստանյան 3.06.2024 - 13:36
3.06.2024 - 13:36 դիտում

Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ