529 առողջացած և 14 մահվան դեպք. կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն այսօր

9.09.2021 - 11:00 դիտում

Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1169 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ