Լույսը դեպի գլխավոր տոնածառ բերող փոքրիկ աստղաբույլը ներկայացնողներից յուրաքանչյուրը անցնող տարվա ընթացքում տարբեր մշակութային ու մարզական մրցույթներում, փառատոններում լուրջ արդյունքներ ունեցած երեխաներ են՝ երաժիշտներ, նկարիչներ, մարզիկ-մարզուհիներ, շախմատիստներ։ Իրականում մշակույթի ու սպորտի մայրաքաղաքի ապագան ու լույսը հենց իրենք են,- նշում են միջոցառման կազմակերպիչները։ Չնայած ցրտին՝ կենտրոնական հրապարակում էին հազարավոր գյումրեցիներ, ներկա էին նաև պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։