441 համայնքի խոշորացմամբ կստեղծվի 37 միավոր. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Աննա Կոստանյան 24.09.2021 - 13:46
24.09.2021 - 13:46 դիտում

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:

Հիշեցնենք, Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է 441 համայնքի խոշորացմամբ ստեղծել նոր՝ 37 միավոր: Ըստ այդմ՝ հանրապետությունում կլինի ընդամենը 78 համայնք, որից 71-ը՝ միավորված:

ԱԺ-ն ընդունեց նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ևս ստացավ 59 կողմ ձայն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ