42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

7.07.2025 - 16:20 դիտում

Հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել։

Երեխան հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։

Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ