400 տոննա հումանիտար օգնություն այսօր կհասցվի Կոռնիձոր՝ Արցախի ժողովրդին փոխանցելու համար

Աննա Կոստանյան 26.07.2023 - 11:06
26.07.2023 - 11:06 դիտում

«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ այսպիսի գրություններով՝ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր։

Նախատեսվում է Կոռնիձորից հումանիտար բեռը, ռուս խաղաղապահների միջոցով, փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին։

Երեկ Կառավարությունը հաղորդեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Կառավարությունը չէր մանրամասնել, թե ինչպես էր այդ օգնությունը հասցվելու պաշարված Արցախ։

Արցախ ուղարկված օգնությունը պարունակում է.

✅60 տոննա շաքարավազ,

✅40 տոննա ձեթ,

✅100 տոննա ալյուր,

✅80 տոննա մակարոնեղեն,

✅20 տոննա աղ,

✅40 տոննա կաթի փոշի,

✅12 տոննա մանկական սնունդ,

✅4 տոննա դեղորայք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ