39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է. ավտովթար Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 4.07.2023 - 14:59
4.07.2023 - 14:59 դիտում

Հուլիսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար էին բախվել «Զիլ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 39-ամյա Արթուր Սահակյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ