3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի տարածքում

6.04.2025 - 16:09 դիտում

3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մասին հայտնում են ԳԱԱ-ից։

Ապրիլի 6-ին՝ տեղական ժամանակով 06:03:27-ին (ըստ Գրինվիչի 02:03:27), Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Թբիլիսի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, արձանագրվել է 3.6 մագնիտուդով, օջախի 9 կմ խորությամբ երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 5 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժն արձանագրվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ