Ավելի վաղ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը տեղեկացրեց, որ այս պահին, երբ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի հարցը, տեղի է ունենում «մինի ցույց», և այդ ցույցի բազմամարդ կադրերն ապահովելու համար ՀԷՑ-ից և ոչ միայն ՀԷՑ-ի անձնակազմից ստիպողաբար մարդկանց տանում են դատարանի մոտ: Վարչապետն անդրադարձավ՝ նշելով, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա այդ գործողությունն անում են և մարդկանց ստիպողաբար ցույցի են տանում, բոլորը ազատվելու են աշխատանքից:
Հիշեցնենք՝ ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։