3 հայ ըմբիշ դուրս է եկել Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ

1.07.2022 - 20:09 դիտում
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12:2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար:
Ի դեպ, մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ