29306 հարկ վճարողի վերադարձվել է 4.1 մլրդ դրամի գերավճարի գումար. ՊԵԿ

Աստղիկ Խաչատրյան 16.06.2021 - 19:48
16.06.2021 - 19:48 դիտում

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության կողմից 2021 թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:

Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել է 29306 հարկ վճարողի միասնական հաշվին:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ միասնական հաշվին փոխանցված գումարները ստանալու նպատակով հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել համապատասխան դիմում (սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 27.07.2017 թ. թիվ 246-Ն հրամանով), որից հետո գումարը ինքնաշխատ կփոխանցվի դիմումում նշված բանկային հաշվին, և հարկ վճարողը կարող է այն տնօրինել:

✅Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ…

Опубликовано ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Среда, 16 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ