Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է

Աննա Կոստանյան 11.06.2025 - 10:08
11.06.2025 - 10:08 դիտում

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ