25 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

2.06.2025 - 19:53 դիտում

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 25.669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ