25-ամյա երիտասարդն ապօրինի պահվող ատրճանակով կրակել և վնասել է իրեն ու տատին

10.09.2022 - 13:44 դիտում

Սեպտեմբերի 9-ին` ժամը 19:15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է նաև 89-ամյա տատի ոտքը:

Զենքը առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ