24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և ընկել ձորակը․ կա վիրավոր

Աստղիկ Խաչատրյան 25.11.2024 - 22:52
25.11.2024 - 22:52 դիտում

Նոյեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան H28 ավտոճանապարհին՝ Աղավնաձոր համայնքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին և հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով կովը տեղում սատկել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ