22 երկրում COVID-19-ի հարուցչի նոր տարբերակ է տարածվել

Աստղիկ Խաչատրյան 10.06.2025 - 19:54
10.06.2025 - 19:54 դիտում

COVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է ասիական մի շարք երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այն մինչ օրս տարածվել է 22 երկրում: ԱՄՆ-ում այն հայտնաբերվել է Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Օհայոյում և Ռոդ Այլենդում:
Հաճախ հանդիպող ախտանշաններից են.
  • կոկորդի ուժեղ ցավը, որը նկարագրվում է որպես «սուր քերող ցավ».
  • թույլ հազը.
  • ջերմությունը.
  • մկանային ցավերը:
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել է 5 դեպքով։
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 14 տոկոս:
ԱՀԿ-ն և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել համաճարակային իրավիճակը, չնայած որ նշված շտամը հանրային առողջապահության համար վտանգ չի ներկայացնում, քանի որ ունի նույն ախտանշանները և վարակելիությունը, ինչ շրջանառվող նախորդ շտամները:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ