2025 թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահից մինչև 2025 թվականի հունվարի 2-ի կեսօրը՝ ժամը 12:00-ն, հայտարարում եմ Փարաքար խոշորացված համայնքի պաշտոնակատարի թեկնածուների ինքնաառաջադրում: Սա նշանակում է, որ ամեն մարդ՝ պոտենցիալ թեկնածուները, կարող են առաջադրել իրենց թեկնածությունը: Որևէ մեկը ուրիշի անձը չի կարող առաջադրել որպես թեկնածու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Թեկնածուն պետք է լինի ՔՊ կուսակցության անդամ, համախոհ կամ համակիր:
Վարչապետի խոսքով՝ թեկնածուն վերջին 6 ամսում պետք է հաշվառված լինի Փարաքար խոշորացված համայնքում:
Հունվարի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կքննարկի ու կգրանցի թեկնածուներին։
2025թ. հունվարի 11-13-ը
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն:Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 27 декабря 2024 г.