2025 թվականի օգոստոսի 12-ից հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

26.06.2025 - 12:24 դիտում

Նախատեսվում է 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Այդ մասին որոշման նախագիծը ներառված է Կառավարության՝ հունիսի 26-ի նիստի օրակարգում:

«Սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները»,- գրված է որոշման նախագծում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ