2025-ի առաջին 6 օրվա տվյալներով՝ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղևորների թիվն աճել է 19.8 տոկոսով. վարչապետ

Աննա Կոստանյան 10.01.2025 - 13:03
10.01.2025 - 13:03 դիտում

2025թ. առաջին վեց օրերի տվյալներով՝ 2024-ի նույն օրերի համեմատ՝ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղևորների թիվը աճել է 19.8 տոկոսով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է գրեթե նույնքան։

«ԵՄ-ից ստացած տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի առաջին նիստի ժամանակ քննարկվեց և ընդունվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ