2024-ի նոյեմբերի 1-ից մինչև 2025-ի մայիսի 19-ը արձանագրվել է շուրջ 629 մլն դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ. ՆԳՆ

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 17:00
21.05.2025 - 17:00 դիտում

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։

Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներում նախաձեռնվել է ընդհանուր 69 քրեական վարույթ։

Հայաստանի մի շարք մարզերում բացահայտվել են ապօրինի արդյունահանման դեպքեր, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսություններ հիմնելու քողի տակ իրականացված։

Բացահայտվել են մի խումբ անձինք, որոնք համայնքների ղեկավարներից ստացել են ձկնաբուծական ջրավազաններ կառուցելու թույլտվություններ և դրանց քողի տակ փաստացի իրականացրել ընդերքի ապօրինի արդյունահանում, վերամշակում և իրացում։

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընդերքօգտագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ, որոնց կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին արդյունավետ հակազդելու միջոցառումները հետևողականորեն շարունակվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ