2024-ին Թուրքիայում գրանցվել է ֆեմիցիդի 420 դեպք

Աննա Կոստանյան 6.01.2025 - 16:34
6.01.2025 - 16:34 դիտում

Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Ջանան Գյուլուն հրապարակել է Թուրքիայում 2024-ին ֆեմիցիդի դեպքերի վերաբերյալ տվյալներ։ Մասնավորապես նշվում է, որ 2024-ին տղամարդկանց կողմից սպանվել է իգական սեռի 420 ներկայացուցիչ։

Միջանկյալ նշենք, որ 2023-ին գրանցվել էր 438 ֆեմիցիդի (կնասպանություն) դեպք։

Նշվում է, որ կանանցից 228-ը սպանվել է հրազենից, իսկ 88-ը՝ սուր, կտրող-ծակող գործիքներից։

Վերոհիշյալ ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ կանայք Թուրքիայում իրենց ապահով չեն զգում և պետք է ջանքեր գործադրել՝ երաշխավորելու նրանց կյանքի իրավունքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ