Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ այդ վճարումները կատարվել են ներդրված ինքնաշխատ համակարգի միջոցով, որը խախտումների դեպքում ավտոմատ կերպով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից գանձում է համապատասխան գումարը:
«2024 թվականի 8 ամիսներին արդեն այս գումարը կազմել է 152 մլն դրամ: Սա վկայում է այն մասին, որ անջատումներն ավելի շատացել են»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: