2021-ի հունվար-նոյեմբերին, անցած տարվա համեմատ, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը նվազել է

Աստղիկ Խաչատրյան 10.01.2022 - 18:58
10.01.2022 - 18:58 դիտում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2021 թ․ հունվար-նոյեմբերին 2020 թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ՝
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%-ով.
  • Հանքագործական արդյունաբերության ծավալը նվազել է 0.4%-ով.
  • Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 2.6%-ով։
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել է․ 
  • Սննդամթերքի արտադրություն՝ 2.8%.
  • Խմիչքների արտադրություն՝ 25.5%.
  • Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակներ՝ 20.9%.
  • Հագուստի արտադրություն՝ 24.4%.
  • Դեղագործական արտադրատեսակներ՝ 3.9%.
  • Կաշի, կաշվե արտադրատեսակներ՝ 42.6%.
  • Այլ ոչ մետաղական արտադրատեսակներ 23.4%.
  • Կահույքի արտադրություն՝ 22.9%։
Կրճատվել է.
  • Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն՝ 14.3%.
  • Հիմնական մետաղների արտադրություն՝ 13.5%.
  • Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն՝ 40.7%.
  • Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 24.9%։
2021 թ․ հունվար-նոյեմբերին 2020 թ․ հունվար-նոյեմբերի համեմատ՝
  • ծառայությունների ծավալն աճել է 7.3%-ով.
  • կացության և հանրային սննդի կազմակերպում տեսակի աճը կազմել է 61.1%.
  • ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 2.3%.
  • տեղեկատվություն և կապը՝ 12.7%.
  • տրանսպորտինը՝ 28.1%-ով.
  • անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 24.6%-ով.
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 21.6%-ով։
Ծառայությունների ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող տեսակներից «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տեսակի ծավալը նվազել է 33.6 %-ով։
2021 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝
  • էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +8%.
  • ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ +6.9%։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ