2021 թվականին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. ՀՀ ՊԵԿ նախագահ

Աստղիկ Խաչատրյան 30.12.2021 - 13:47
30.12.2021 - 13:47 դիտում

2021 թվականին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Հայաստանում 2021 թվականի նոյեմբերի տվյալներով եղել է 654 հազար աշխատատեղ: Արդեն ունենք 2021 թվականի աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը, որը կազմել է 634 հազար: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար: 2020-ի համատ աշխատատեղերի այս տարվա միջին ամսական ցուցանիշը գերազանցում է 25 հազարով կամ 4.1 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 32 հազարով կամ 5.3 տոկոսով»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերում է միջին ամսական եկամուտների ցուցանիշին, Բադասյանը նշեց, որ մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ