2-ն էլ Մոսկվայից վերադարձան մրցանակներով

Հրաչ Սահակյան 5.03.2022 - 12:38
5.03.2022 - 12:38 դիտում

Մոսկվայում ավարտված ՌԴ կյոկուսինկայ կարատեի միջազգային պատանեկան բաց առաջնության բարձր կարգի մրցաշարում հաջողությամբ մեր երկրի պատիվը պաշտպանեցին Շիրակի մարզի 2 մարզիկները: Դա այն դեպքում, երբ 17 երկրի ավելի քան 1700 մարզիկներ էին մասնակցում մրցաշարին: ՇՄ կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Վահագն Մանուկյանի սան Աղասի Խաչատրյանն արժանացավ մարտական ոգու դրսեւորմնան հատուկ մրցանակի՝ 12-13 տարեկանների 50 կգ քաշային կարգում, իսկ մարզիչ Արշակ Եղիազարյանի սանը՝ Անդրանիկ Ավդալյանը 10-11 տարեկանների գերծանր քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ՝ 3-րդ տեղի համար պայքարում 2 նոկդաունով հաղթելով բուլղարացի պատվիրակին: Ի դեպ, մրցաշարում 4 օր շարունակ մրցաշարական պարտականություններն անթերի կատարեց Վահագն Մանուկյանը: Լսենք մարզիչներին ու նրանց սաներին:

 

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ