197 ավագանու անդամի թեկնածու. մարտի 26-ին Անիում ՏԻՄ ընտրություններ են

10.03.2023 - 18:23 դիտում


Մարտի 26-ին անեցիները կրկին կկանգնեն ընտրության առաջ: Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին այս անգամ կմասնակցի 4 քաղաքական ուժ: «Քաղաքացիական պայմանագիրը», ցուցակը կրկին կգլխավորի Արման Սարիբեկյանը, որը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Ցուցակում ներգրավված է ավագանու անդամի 63 թեկնածու: «Ազգ-համայնք» դաշինքը, որը կգլխավորի Անիի նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանը. այս ցուցակում կրկին 63 թեկնածու կա : 2022-ի աշնանը անցկացված ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Արմենակ Նաջարյանն այս անգամ հանդես կգա առանձին քաղաքական ուժով՝ այն է՝ «Իմ հզոր համայնք». այն ունի ավագանու անդամի 39 թեկնածու: Եվ պայքարի մեջ կրկին կլինի «Հայկական երազանք» կուսակցությունը. ցուցակը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, «Հայկական երազանք» -ը 32 թեկնածու ունի: Գրանցումից հետո թեկնածուների ինքնաբացարկներ դեռ չեն եղել::

Նշենք, որ համայնքի 17 բնակավայրերում 20 տեղամաս կա: Ընտրացուցակներով ընտրողների նախնական թիվը 15.200 է: Հիշեցնենք, որ նախորդ տարի կայացած ընտրություններում 3 քաղաքական ուժից որեւէ մեկին չհաջողվեց հաղթահարել ընտրաձայների 50 տոկոսի շեմը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ