Շիրակի մարզի Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ։
Սառնաղբյուր բնակավայրից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում մոտ 1000 մ բարձրության վրա գտնվող ջրամբարը շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Ջրատարողությունը 4,85 մլն մետր խորանարդ է։
Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։