Կոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում Տելեգրամ հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է։