171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն

Աննա Կոստանյան 26.08.2024 - 11:33
26.08.2024 - 11:33 դիտում

171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսներն արդեն մատակարարման փուլում են, նախատեսում ենք, որ մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ մի քանի հարցեր են մնացել քննարկման, որոնցից մեկը վերաբերում է ավտոբուսներում տեղադրվելիք վալիդատորների թվին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ