14 և 16 տարեկան եղբայրները դանակահարել են 37-ամյա կնոջն ու 33-ամյա տղամարդուն․ ոստիկանություն

4.08.2023 - 19:43 դիտում

Օգոստոսի 3-ին, ժամը 03.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 37-ամյա կին և 33-ամյա տղամարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են օգոստոսի 2-ի գիշերը. ժամը 02.00-ին Նուբարաշենի 13-րդ փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվել էին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել Նուբարաշենի 14-րդ փողոցի բնակիչ 16 և 14 տարեկան երկու եղբայրներ: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Էրեբունու քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ