13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Աննա Կոստանյան 6.03.2025 - 13:50
6.03.2025 - 13:50 դիտում

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 11:25-ի սահմաններում Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից ընկել է:

Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային և տեղափոխել հիվանդանոց:

Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ