Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։
Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է։ Այսօր Երևան են հասցվել նորածին երեխաներ։ Նրանք գտնվում են մասնագիտական վերահսկողության տակը, կայուն վիճակում են։
Ստեփանակերտում պայթյունից տուժած 200-ից ավելի մարդկանց մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Պիտի հաշվի առնենք, որ բարդ ընթացքն առջևում է։
125 աճյուն այսօր տեղափոխվել է դատաբժշկական փորձագիտական կենտրոններ, հաջորդիվ կներկայացնենք տվյալները։
Անահիտ Ավանեսյան