120 հազար մարդ պայքարում է թերսնման դեմ և ամեն օր սպասում Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը. Մարուքյան

13.08.2023 - 16:10 դիտում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնությունը ԼՂ բնակչությանը հասցնելու ադրբեջանական արգելքին։

«Մարդասիրական այս շարասյունը դեռ այստեղ է և սպասում է հասնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ բավարարելու նրանց տարրական կարիքները և դադարեցնելու սովը։ Բայց Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

120 000 մարդ, որից 2 000-ը` հղի կանայք, 30 000-ը` երեխաներ, 20 000 ծերեր և 9 000 հաշմանդամներ պայքարում են թերսնման դեմ և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։

Միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից որպես էթնիկ զտումների և ցեղասպանության լծակ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ