12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը

Աննա Կոստանյան 20.12.2024 - 13:23
20.12.2024 - 13:23 դիտում

Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիան վերականգնում է հարաբերություններն այդ երկրի հետ։ 13 տարվա դադարից հետո Դամասկոսում վերաբացելով դեսպանատունը՝ Թուրքիան փորձում է վերականգնել ենթակառուցվածքային համակարգը։

Դամասկոսի օդանավակայանը հաջորդ շաբաթ շահագործման կհանձնվի։ Օրակարգային հարցերի թվում է Մերսին-Հալեպ երկաթուղային գծի վերաբացումը, որը չէր գործում շուրջ 12 տարի։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է թուրքական հատվածի երկաթգծի բարեկարգման և ստուգման աշխատանքները։ Մասնավորապես ստուգվել են թուրքական կողմի ռելսերն Իսկենդերունի և Մերսինի նավահանգիստներից բեռնափոխադրումների վերսկսման և Գազիանթեփով ու Քիլիսով ուղևորափոխադրումների վերականգնման համար։ Եվ եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ