114 առողջացած և 1 մահվան դեպք. կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն այսօր

Աստղիկ Խաչատրյան 17.07.2021 - 11:06
17.07.2021 - 11:06 դիտում

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք:

Ունենք 114 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ