1000-ից ավելի արցախցիներ դեռ շարունակում են մնալ Շիրակի մարզում

16.01.2021 - 16:43 դիտում

Ընդհանուր առմամբ՝ տարեվերջյան տվյալներով մարզ է եկել մոտ 2500 քաղաքացի:Հոգեբանական ու սոցիալական դժվարությունները հաղթահարելու նպատակով Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժինն աշխատել է մի շարք ուղղություններով: Բացի ազգականների տուն եկած ընտանիքներից, բնակվելու վայր չունեցողները տեղավորվել են ժամանակավոր կացարանում: Բաժնի պետի խոսքով՝ աշխատանք է տարվել տարբեր կառույցների ու հաստատությունների հետ համատեղ, կարճ ժամկետներում լուծելու Արցախից Շիրակի մարզ եկած մեր հայրենակիցների կրթության, առողջության ապահովման, ինչպես նաեւ փաստաթղթային հարցերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ