10 բուժառու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ. Արցախի ԱՆ

Աննա Կոստանյան 31.08.2023 - 16:36
31.08.2023 - 16:36 դիտում

Այսօր՝ օգոստոսի 31-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հաղորդագրություն է տարծատել Արցախի Առողջապահության նախարարությունը:

«Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ